«Սա տնտեսական հեղափոխություն է, և մենք կհաղթենք, ամուր մնացեք, թեև հեշտ չի լինի, վերջնական արդյունքը կլինի պատմական»,- գրել է ԱՄՆ-ի նախագահ Թրամփը «Truth» սոցցանցում: Կարծում եմ, որ Նիկոլը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան՝ Թրամփի կողմից կատարված գրագողության առումով: Չնայած՝ կասկածում եմ գործի հաջողությանը, քանի որ, մինչ նախագահ ընտրվելը, Թրամփը հաջողակ գործարար էր՝ միլիարդատեր, իսկ Նիկոլը, նախքան վարչապետ կարգվելը՝ թերուս բանասեր: Ու Թրամփի իրականացրածն իսկապես տնտեսական հեղափոխություն է, Նիկոլինը՝ ոչինչ:
Վախթանգ Սիրադեղյան